30 ժամից ավել ջուր չի լինի մի շարք հասցեներում
22.01.2025,
10:08
Երկու մարզ գրեթե ամբողջությամբ կջրազրկվի 36 ժամով

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Արարատի և Կոտայքի մի շարք հասցեներում։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 22-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 23-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Հնաբերդ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բերդիկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Շահումյան, Լանջազատ, Հովտաշեն, Ոսկետափ, Արալեզ, Վանաշեն, Գինեվետ, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Նոր Ուղի, Տափերական, Արարատ, Երասխ, Լուսառատ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան և Արմաշ գյուղերի, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բանավան թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։