3 հայկական ընկերություններ թթվասերի մեջ բուսայուղ են լցրել. նրանք տուգանվել են
10.12.2019,
21:16
3 հայկական ընկերություններ թթվասերի մեջ բուսայուղ են լցրել. նրանք տուգանվել են

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Պարգև», «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում, հաղորդում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2 384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295 290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:–0–
Загружается новость ... "Лево"
Մասնավորապես «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2 384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295 290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:–0–