26 մլն դրամի տույժ. «Սանիթեքը» կրկին տուգանվել է

03.05.2019, 12:47
26 մլն դրամի տույժ. «Սանիթեքը» կրկին տուգանվել է:
26 մլն դրամի տույժ. «Սանիթեքը» կրկին տուգանվել է

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Երևանի քաղաքապետարանից նաև նշում են, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0,5 % է նախատեսվում պայմանագրի գումարից:–0–