ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ առաջին անգամ պացիենտ տեղափոխվել Մեղրիից սանավիացիոն ուղղաթիռով, գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում։
«Պացիենտի մոտ առկա է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և հուսով եմ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը»,– ասվում է նրա գրառման մեջ։
Նախարարի խոսքով, թռիչքի վրա ծախսվել է 2 ժամ 22 րոպե, մինչդեռ ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։
Նշվում է, որ մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում