12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջանում, Կոտայքի և Արմավիրի մի շարք հասցեներում

02.06.2020, 21:06
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջանում, Կոտայքի և Արմավիրի մի շարք հասցեներում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջանում, Կոտայքի և Արմավիրի մի շարք հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 20.00-ից մինչև հունիսի 3-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարումը.

Загружается новость ... "Лево"

• Երևան

1. Դավթաշեն վարչական շրջան՝ 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներ, Ձոր 1 և 2 թաղամասեր,
2. Աջափնյակ վարչական շրջան՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ 1 թաղամասեր, Բեկնազարյան փողոց, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 համարներ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարներ, Սիլիկյան հին խճուղի, Հաղթանակ թաղամասի 1-18 փողոցներ։

• Կոտայքի մարզ՝ Զովունի գյուղի 21-26 փողոցներ, Քասախ և Պռոշյան գյուղեր,
• Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–