Փաշինյանը սոխով և խոզապուխտով սուրբծննդյան նախաճաշ է պատրաստել (ՎԻԴԵՈ)
06.01.2025,
21:22
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում սոխով և խոզապուխտով ձվածեղ է պատրաստում․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է սոխով ու խոզապուխտով ձվածեղ պատրաստում սուրբծննդյան առավոտյան։
«Նոր տարվա սեղանից հնացած ինչ կա չկա այ սենց կտրտում ենք», – ասում է Փաշինյանը տեսանյութում։
Այնուհետև նա առաջարկում է Աննա Հակոբյանին համտեսել ձվածեղը հենց թավայից՝ շնորհավորելով հայրենակիցներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ։