ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր իսկական տոն՝ ժամանցային շոուներ, ֆլեշ-մոբ պարեր, խաղեր ու հյուրասիրություն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Բանկի Գլխամասային գրասենյակը ընդունել էր փոքրիկ հյուրերի` աշխատակիցների երեխաներին: Բանկի գլխամասային գրասենյակում ամբողջ օրը տոնական մթնոլորտ էր. Գլխամասային գրասենյակը զարդարված էր գունագեղ փուչիկներով, օդում ցրված օճառի պղպջակներով, բոլորին բաժանում էր քաղցր բամբակ, իսկ ծնողները` Բանկի աշխատակիցները, ցույց էին տալիս երեխաներին իրենց աշխատասենյակները և լուսանկարվում երեխաների հետ: Տոնական տրամադրություն ապահովելու նպատակով հրավիրվել էին մուլտֆիլմերի հերոսներ, ռոբոտներ, ցուցադրվեցին շոուներ օճառի պղպջակներով և վեր թռչող թղթերով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես պատրաստակամ է օգնել մեր երեխաներին կերտել հաջող և բարեկեցիկ ապագա և ցանկանում է, որ նրանց բոլոր երզանքները իրականանան», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–