436.65
4.37
404.34
+2
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյան VS Փաշինյան. հրապարակվել են GALLUP–ի հարցման վերջին արդյունքները

13:10
18 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առաջ է անցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պոտենցիալ ընտրողների թվով հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այս մասին են վկայում Հայաստանի բոլոր մարզերում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք ներկայացրել է «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ 

Այսպես, «Ո՞ր քաղաքական ուժի օգտին ենք պատրաստվում քվեարկել» հարցին հարցվածների 28,7%–ը նշել է «Հայաստան» դաշինքը, 25,2%–ը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 10,8%–ը` «Պատիվ ունեմ» դաշինքը, 5,4%–ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 5,2%–ը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Հունիսի 11–ի հրապարակված հարցման արդյունքներով, պոտենցիալ ընտրողների 24,1%–ը հայտարարել է, որ կքվեարկի «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ 23,8%–ը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Նշվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մեծ աջակցություն ունի գյուղական համայնքներում (32,9%) և փոքր աջակցություն Երևանում (16,4%)։ «Հայաստան» դաշինքի մոտ հակառակ պատկերն է` բարձր աջակցություն` Երևանում (35,2%) և փոքր աջակցություն գյուղերում (18,2%)։ 

«Հարցվածների 51,1%–ը հայտարարել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին, 11,4%–ը նշել է, որ ամենայն հավանականությամբ կմասնակցի, 13,8%–ը` ավելի շուտ չի մասնակցի, իսկ 22,9%–ը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Դժվարացել է պատասխանել հարցվածների ընդամենը 0,7%–ը», – ասաց Նավասարդյանը։

Նա նշեց, որ միանշանակ ընտրություններին մասնակցող քաղաքացիների տոկոսը նվազել է` նախորդ հարցումների համեմատ։ Նրա կարծիքով, այդ նվազումը կապված է թեժ և լարված մրցակցային պայքարի, որոշակի բառամթերքի և իրադարձությունների հետ։

Հարցումն իրականացվել է հունիսի 14–16–ը հեռախոսի միջոցով։ Հարցմանը մասնակցել է 1105 մարդ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20–ին։ ԿԸՀ–ն գրանցել է 4 դաշինքի և 22 կուսակցությունների ընտրացուցակներ, սակայն «Հայոց արծիվներ» կուսակցությունը հրաժարավել է նախընտրական քարոզարշավից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով