Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում նոր փոփոխություն կգործի

26.06.2019, 11:53
Ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում նոր փոփոխություն կգործի

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Այդ մասին հայտնում է «Ժամանակ» թերթը:

Մասնավորապես առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում:

Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեոթյուն:

Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն:-0-