ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր #varkvtb ակցիա

27.12.2019, 12:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր #varkvtb ակցիա

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի ընթացքում, որը կտևի 01.12.2019 - 01.12.2020, վարկ ձևակերպելիս, հաճախորդները կստանան հատուկ ինքնակպչուն պիտակ:

Ակցիային մասնակցելու կանոնները շատ պարզ են, անհրաժեշտ է.

  • պիտակը փակցնել ձեր տան/մեքենայի պատուհանին կամ նոութբուքին/հեռախոսին,
  •  լուսանկարել,
  • տեղադրել Ձեր Facebook-յան անձնական էջում,
  • Ձեր հրապարակման մեջ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի էջը,
  • նշել Ձեր անուն, ազգանուն հայրանունը և անձնագրի վերջին 3 նիշերը,
  •  նշեք #varkvtb:

Այնուհետև գործը հեշտանում է` հավաքել ամենաշատ թվով հավանումները (like) և կիսումները (share), որը հնարավոր է իրականացնել ընկերների օգնությամբ:

Բանկը իր հերթին, եռամսյակային կտրվածքով` եռամսյակի վերջին օրը 18:30-ին, կհայտարարի ամենաշատ թվով հավանումներ և կիսումներ հավաքած (միասին վերցրած) 3 հաղթող մասնակիցների անունները` ովքեր որպես մրցանակ կստանան իրենց վարկի տոկոսագումարների զրոյացում`1 տարի ժամկետով:

Բացի 3 գլխավոր մրցանակներից` Բանկի տեսանկյունից բոլոր գեղեցիկ և յուրօրինակ հրապարակումներ կատարող մասնակիցները ևս կպարգևատրվեն:

Ուշադրություն. ակցիային չեն մասնակցում հրապարակումները, որոնք.

  • կատարվել են բիզնես-էջի միջոցով,
  • կատարվել են մինչ ակցիայի մեկնարկը,
  • գովազդում են այլ ապրանքանիշ,
  • հավաքել են կեղծ հավանումներ:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հրապարակումը հավանել և կիսվել 1 անգամ, նաև հնարավոր է հաղթել 1 անգամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ցանկանում է #varkvtb ակիցայի մասնակիցներին հաջողություն և սպասում է իր Ֆեյսբուքյան էջում գեղեցիկ և հետաքրքիր հրապարակումների:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–