Տղամարդը ՀՀ ԱԺ շենքի մոտ սպառնացել է հրկիզել իրեն
13.11.2024,
13:15
Տղամարդն ԱԺ շենքի դիմաց սպառնացել է ինքնահրկիզվել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Տղամարդը ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց սպառնացել է ինքնահրկիզվել։
«Նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Բաղրամյան 19 (Ազգային ժողովի շենք) հասցե մոտեցել է մի քաղաքացի և հայտնել է, որ Գավառում ունի հողային տարածքի սեփականության հետ կապված խնդիրներ և քանի որ իր խնդիրները չեն լուծվում, նա իր վրա բենզին կլցնի և կայրի իրեն, իսկ պտուտակահանը կմտցնի կոկորդը»,-այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Տղամարդուն տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին։