Տապը վերադառնում է Երևան

19.07.2018, 11:09
Տապը վերադառնում է Երևան:
Տապը վերադառնում է Երևան

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է եղանակի առաջիկա օրերի կանխատեսումը։ 

Հուլիսի 19–20–ին գիշերային ժամերին հյուսիսային շրջաններում, հուլիսի 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում հուլիսի 19–21–ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-23-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը կբարձրանա` ուրբաթ հասնելով +36...+38 աստիճանի։–0–