Սամվել Ալեքսանյանը սպառնացել է բարձրացնել ապրանքների գները. թերթ
01.06.2018,
12:41
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը սպառնացել է բարձրացնել ապրանքների գները:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի Արմենիա/. «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, ու ընտանիքին է պատկանում սուպերմարկետների լայն ցանցը, սպառնացել է բարձրացնել ապրանքների գները, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
«Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարությունների հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը», - նշում է օրաթերթը:
Երեւանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։
Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը կզայրանա ու ոտքի կհելնի կառավարության դեմ։-0-