Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ

26.09.2016, 12:50
Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ:
Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննեսի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ԼՂՀ ՊԲ զինծառայող է մահացել հակառակորդի արձակած գնդակից>>

Նախօրեին ժամը 10:45-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի վերին ձախ հատվածի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:–0–