427.47
4.3
402.36
+21
Եղանակը Երևանում
Հայ

Փաստաբան Աթանեսյանին 50 հազար դոլար են առաջարկել ծեծկռտուքի թեման փակելու համար

11:17
02 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել ապրիլի 27–ին իր և իր գործընկերոջ վրա կատարած հարձակման գործը «փակելու» համար, գրում է «Ժամանակը»` նշելով, որ այս մասին թերթին հայտնել է հենց Աթանեսյանը։

«Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկներն ու գաղափարները հենց տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են»,- ասել է Աթանեսյանը թերթին։

Փաստաբանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, գրում է թերթը:

Նշենք նաև, որ այս դեպքի կապակցությամբ Աթանեսյանը գրառում է կատարել իր Facebook–յան էջում։

«50 հազար դոլար առաջարկ։ Մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք», – գրել է Աթանեսյանը։

Ապրիլի 27–ին Աթանեսյանն իր Facebook–յան էջում հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել իր գրասենյակը։ Նա եղել է գործընկերոջ` Արմեն Սողոմանյանի հետ։

Загружается новость ... "Лево"

Հարձակվողներն են ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։

Սիմոն Բաբայանն իր հերթին հայտնել է, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։

«Իմ և փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջև վեճ է տեղի ունեցել։ Ես չեմ հարվածել», – նշել է Բաբայանը։

ՀՀ քննչական կոմիտեն իր հերթին հաղորդում է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա Ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանը: Վերջիններս հաղորդումներ են ներկայացրել, որ մարմնական վնասվածքներն ստացել են նույն օրը՝ Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ) և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն տարածել է ևս մեկ հաղորդագրություն` նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում  2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի  աշխատասենյակում  տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:  Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը և Ա.Սողոմոնյանը ճանաչվել են տուժող», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
24 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի  հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն
13:45
24 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար
22:29
23 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը
12:27
23 Հոկտեմբերի 2023
Տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
11:23
23 Հոկտեմբերի 2023
Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր
Երկարօրյա խմբերով մանկապարտեզների ցանկին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանում կայքում
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ
13:07
20 Հոկտեմբերի 2023
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
12:44
20 Հոկտեմբերի 2023
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
10:38
20 Հոկտեմբերի 2023
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
09:55
20 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
19:37
19 Հոկտեմբերի 2023
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն