Պարզվել է նախօրեին Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազան մտած կնոջ ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազան մտած կինը քաղաքացիական ակտիվիստ է, գրում է armtimes.com–ը։
Հրատարակության տվյալներով` նա Աննա Շահնազարյանն է, ով Թեղուտի պաշտպանության բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է։
«Շատրվանի սինդրոմ». ևս մեկ կին էր մտել շատրվանների ջրավազանը Երևանում>>
Շահնազարյանը հրաժարվել է հայտնել՝ արդյո՞ք իր քայլը բողոքի ակցիա էր, այն կապ ունե՞ր վերջերս տեղի ունեցած մեկ այլ «դեպքի» հետ, երբ նույն ջրավազանը մտել էր Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինե Առաքելյանը:
Հայտնի է Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտած կնոջ ինքնությունը>>
«Այժմ մեկնաբանություններ չեմ տալիս, ազատ եք սեփական ընկալմամբ մեկնաբանել»,- ասել է նա։ –0–