415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Օմբուդսմենի թեկնածուն պատրաստ է պաշտպանել բոլոր նրանց, ում իրավունքը կխախտվի

17:16
22 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օմբուդսմենի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը երկուշաբթի խորհրդարանում  հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել բոլոր նրանց, ում  իրավունքը խախտվել է:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում փետրվարի 12-ի նիստի արդյունքում ԱԺ լիագումար նիստի քննարկմանն է ներկայացրել Արման Թաթոյանի թեկնածությունը:

Քննարկման ժամանակ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Թաթոյանի թեկնածությունից բացի քննարկվել էր  նաև Զարուհի Փոստանջյանի և Նարեկ Ալոյանի թեկնածությունները:

«Թաթոյանը բավականին լուրջ, ազնիվ, ապաքաղաքական գործիչ է: Նրա դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ մշտապես ապաքաղաքական է եղել` սահմանափակվելով բացառապես պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Երիտասարդ, ակտիվ մարդ, որը մեր վստահության առկայության դեպքում կարող է լուծել Օմբուդսմենի առջև դրված խնդիրները»,- ասաց Սահակյանը:

Ներկայացնելով աշխատանքի վերաբերյալ իր հիմնական սկզբունքները` Օմբուդսմենի թեկնածուն նշեց, որ մեծ կարևորություն է տալիս Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, որը չպետք է դիտարկել որպես իշխանությունների հակակշիռ, այլ որպես գործընկեր` օժտված թերությունները ներկայացնելու ու խնդիրների լուծման երկխոսություն վարելու լիազորությամբ:

«Ես կարծում եմ ինձ համար առաջնահերթ է Օմբուդսմենի գործառույթների և լիազորությունների վերանայումը և դրանց կյանքի կոչելը, արդարադատության վերականգնումը, իրավունքների և ազատության պաշտպանությունը, հիմնական իրավանական հիմքերի մշակումը»,- ասաց Թաթոյանը:

Նրա թեկնածության հաստատման համար, նոր կանոնակարգի համաձայն, անհրաժեշտ է  ձայների 3/5-ը կամ 79 ձայն:

Նախկին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, ով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվել է 2011 թվականի մարտի 2–ին, հունվարի 12–ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրել են Լարիսա Ալավերդյանը և Արմեն Հարությունյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ