Նախագահը հաստատել է ՏԿԱԻՆ–ի վերաբաժանումը

19.02.2016, 21:02
ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը ուրբաթ ստորագրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը։
Նախագահը հաստատել է ՏԿԱԻՆ–ի վերաբաժանումը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը ուրբաթ ստորագրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Փոփոխություններով նախատեսվում է վերաբաժանել ՀՀ տարածքային կառավարկան և արտակարգ իրավիճակների նախարարությունը` ստեղծելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ու Արտակարգ իրավիճակների նախարարություն։

Նախարարությունների վերաբաժանումը, որոնք միավորվել էին 2014 թ.–ի նոյեմբերին կառավարության կառուցվածքի օպտիմալացման նպատակով, պայմանավորված է ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև քաղաքական համագործակցության մասին պայմանավորվածությամբ, ինչի համաձայն` ՀՅԴ–ն կստանա երեք նախարարական պորտֆել և երկու մարզպետի պաշտոն։

Երկու գերատեսչությունները միավորվել էին մեկ կառուցվածքում 2014 թ.–ի վերջին։ Այն գլխավորել էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ –0–