Երևանում կանցկացվի MamaBalikRun աննախադեպ մարաթոնը

30.09.2016, 18:58
Երևանում հոկտեմբերի 16–ին կանցկացվի MamaBalikRun աննախադեպ մարաթոնը:
Երևանում կանցկացվի MamaBalikRun աննախադեպ մարաթոնը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հոկտեմբերի 16–ին կանցկացվի MamaBalikRun աննախադեպ մարաթոնը, որին կմասնակցեն մայրիկներն ու նրանց փոքրիկները, նշվում է միջոցառման կազմակերպիչների Facebook–յան էջում։

«Երևանի ամենաակտիվ, ամենահավես, ամենաանվախ ու ամենաուրախ մայրիկներն այս օրը մասնակցելու են կիսամարաթոնին` Charity Runners-ի կազմում՝ օգնելու կառուցել «Երազի տուն» մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար», – նշում են կազմակերպիչները։

Նրանք կարծում են, որ մասնակցելով մարաթոնին` կարելի է ապացուցել, որ երեխաների հետ էլ կարելի է ու պետք է մնալ ակտիվ ու կենսուրախ, կարելի է օգնել հատուկ կարիքներ ունեցող բալիկներին ու նրանց մայրերին։

«Ակտիվ ապրելակերպը նպաստում է լավ տրամադրությանն ու երջանկությանը», – վստահ են միջոցառման կազմակերպիչները։–0–