414.89
4.78
386.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Կարգավորիչը մի շարք խախտումներ է հայտնաբերել ներկրված նրբերշիկների հայաստանյան շուկայում

20:26
25 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նրբերշիկների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել մի քանի ուղղություններով՝ դիտարկելով թե ներկրված, թե Հայաստանում արտադրված ապրանքատեսակները, ինչպես նաև՝ դրանց իրացման և արտադրության փուլերը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ծառայությունը, «Հետք»-ից ճշտելով իրենց կողմից փորձարկման ներկայացված ներբերշիկների գնման վայրերը, նշված վաճառքի կետերից հայտնաբերել է ներկրված նրբերշիկների միայն երկու տեսակ:

««Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել է 06.10.2016 թվականի արտադրության կանադական «Ֆարմ» ընկերության «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկ (179 տուփ 450 գրամ), որը պահվում էր -9°C-ում, իսկ Մաշտոցի 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ բրազիլական «Կոմպանիա Մինուանու Դե Ալիմենտուս» ընկերության «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկ (48 տուփ 375 գրամ), որը պահվում էր -14°C-ում: Քանի որ երկու դեպքում էլ պահման պայմանները խախտվել էին (պահման անհրաժեշտ ջերմաստիճանը -18°C է), սուպերմարկետներին տրվել են «Պետական վերահսկողության ընթացքում արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշներ են ուղարկվել լաբորատորիա (ՀԱԲԼԾԿ), որի արդյունքներով՝ «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկը համապատասխանել է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի նմուշը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, չի համապատասխանել:

«Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի վերը նշված խմբաքանակը ճանաչվել է վտանգավոր և ամբողջությամբ` 48 տուփ, ոչնչացվել է։

Ծառայությունն ուսումնասիրել է նաև «Հետք»-ի հրապարակման մեջ նշված նրբերշիկի տեսակներն արտադրող «Նատալի Ֆարմ», «Բարի սամարացի», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Բեկոն պրոդուկտ» կազմակերպությունների արտադրական գործընթացը և պահման պայմանները. խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, տեղում կատարվել է նմուշառում արտադրված խմբաքանակից և ներկայացվել փորձաքննության: Երեք արտադրողների մոտ շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ չորրորդի մոտ վերահսկողական գործողություններն ընթացքի մեջ են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում