Կառավարությունը հավանություն տվեց. Բժշկական համալսարանը ձեռք կբերի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից մայրաքաղաքի առաջատար հիվանդանոցներից մեկի` «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ–ի ձեռքբերմանը։
Որոշման նախագծում նշվում է, որ համալսարանի և հիվանդանոցի միջև նախնական բանակցությունների արդյունքում ծրագրվում է, որ Հիմնադրամը մտադիր է ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի` 2.5 մլրդ դրամի 90.5 տոկոսը (152808 սովորական բաժնետոմս, որոնցից յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով)։
«Այս նախագիծը պայմանավորված է համալսարանի զարգացմամբ։ Բժշկական համալսարանն արդեն հասելի է որոշակի հաջողությունների։ Այսօր համալսարանում սովորող յուրաքանչյուր չորրորդ ուսանողն օտարերկրացի է, ժամանում են մոտ 30 երկրներից։ Հիմա կձևավորվի հզոր կլինիկական կենտրոն` նոր մասնաճյուղերով և հանրակացարանով», – ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նա նշեց, որ այդ նպատակներով կտրամադրվի արտոնյալ վարկ` 10 տարի ժամկետով, տարեկան 5,5% տոկոսադրույքով։
«Գումարի հիմնական մասի մարումը կսկսվի երեք տարի անց», – ասաց Մկրտչյանը։
Արդյունքում բժշկական համալսարանի գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանները կբարելավվեն Միքայելյան ինստիտուտի բաժնետոմսերի ձեռքբերման և տվյալ բուժհաստատության շենքային պայմանների բերալավմանն ուղղված կապիտալ ներդրումների կատարման միջոցով։
Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32 հազար քմ տարածքը շինություններով կանցնեն համալսարանի ենթակայության տակ, ինչը 4 մլն դոլարի հավելյալ ներդրումների իրագործման դեպքում թույլ կտա կրկնապատկել մակերեսները կրթական, գիտական, կլինիկական և այլ նպատակների համար։–0–