Կառավարության շենքի դիմաց վարչապետը լսում է քաղաքացիների բողոքներն ու ընդունում նրանց նամակները
17.05.2018,
11:22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ լսում էր քաղաքացիների բողոքներն ու ընդունում նրանց նամակները։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ լսում էր քաղաքացիների բողոքներն ու ընդունում նրանց նամակները։
Նրան շրջապատել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք ցանկանում էին դիմել անձամբ նրան։
«Մենք չենք կարող բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն անպայման կզբաղվենք դրանց փուլ առ փուլ լուծմամբ», – ասաց ՀՀ վարչապետը։
Այս րոպեներին կառավարության շենքում անցկացվում է կառավարության առաջին նիստը նոր կազմով։ –0–