Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
03.11.2017,
12:07
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Veolia jur» ընկերությունը սակագնի բարձրացման բոլոր հիմնավորումները ուղարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, գրում է «Ժամանակը»։
Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատորը` «Veolia Jur» ընկերությունը («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստրը) 2017 թ.–ի օգոստոսի սկզբին դիմել է ՀԾԿՀ ջրի սակագնի բարձրացման համար։ Հայաստանում հիմա ջրի սակագինը կազմում է 180 դրամ (0,37 դոլար) 1 խմ–ի համար։ Նշվում է, որ ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194,3 դրամի (0,45 դոլար)։
Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի խոսքով, 6 դրամ, անկախ ամեն ինչից, պետք է բարձրանա, գրում է թերթը։
«Դրան գումարած սակագնի վրա ազդում են երեք գործոն՝ սղաճը, էլեկտրաէներգիայի սակագինը և մեր կողմից վաճառված ջրի ծավալները։ Մենք Հայաստանում գործող մեթոդաբանությամբ հաշվարկել ենք և 14 թիվն ենք ստացել։ Կարող է՝ մենք սխալվել ենք։ Հանձնաժողովը կհաշվարկի և իր դիրքորոշումը կհայտնի։ Մեզնից հասնում է հայտը ներկայացնել՝ ներկայացրել ենք։ Եթե սխալ ենք, կճշգրտեն։ Հայտը չի կարող չբավարարել։ Մենք հո շուկայում չենք, որ հարցնենք՝ համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Կարգ կա, մեթոդաբանություն կա», – նշել է Սարգսյանը, գրում է թերթը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2018 թ.–ին ջրի սակագների բարձրացման դեպքում մտադիր է «Veolia Jur» ընկերության հետ համատեղ լուծումների գտնել մանրածախ սակագների պահպանման համար։
«Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Veolia Jur» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ գտնել», – հայտարարել է ՀՀ վարչապետը։–0–

Загружается новость ... "Лево"

Загружается новость ...
"Право"