Ժամկետային զինծառայող է վիրավորվել Տավուշում
23.02.2018,
17:32
Տավուշի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Տավուշի մարզի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, զինծառայողը ստացել է հրազենային վիրավորում։
Հովհաննիսյանը նաև նշել է, որ զինծառայողն այս պահին Երևանի բուժհաստատություններից մեկում է։
«Այս պահին նրա կյանքին ոչինչ չի սպառնում», – ավելացրեց Հովհաննիսյանը։–0–