Հրապարակվել է ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ ավտովթարի տեսանյութը (ՎԻԴԵՈ)

28.02.2018, 10:46
Հրապարակվել է  ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ ավտովթարի տեսանյութը:
Հրապարակվել է ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ ավտովթարի տեսանյութը (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ ավտովթարի կադրերը, հաղորդում է shamshyan.com–ը։

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ն հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–