Հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները

03.11.2017, 09:40
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՀՀ կառավարությունը 2018 թ.–ին ջրի սակագների բարձրացման դեպքում մտադիր է «Veolia Jur» ընկերության հետ համատեղ լուծումների գտնել մանրածախ սակագների պահպանման համար։
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները, խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։ 
  • Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
  • Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել։–0–