ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը 2018 թ.–ին ջրի սակագների բարձրացման դեպքում մտադիր է «Veolia Jur» ընկերության հետ համատեղ լուծումների գտնել մանրածախ սակագների պահպանման համար, հինգշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Veolia Jur» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ գտնել», – հայտարարեց Կարապետյանը։
Загружается новость ... "Лево"
Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատորը` «Veolia Jur» ընկերությունը («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստրը) 2017 թ.–ի օգոստոսի սկզբին դիմել է ՀԾԿՀ ջրի սակագնի բարձրացման համար։ Հայաստանում հիմա ջրի սակագինը կազմում է 180 դրամ (0,37 դոլար) 1 խմ–ի համար։ Նշվում է, որ ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194,3 դրամի (0,45 դոլար)։
ՀՀ վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց սակագների փոփոխության պարագայում քսանօրյա ժամկետում աշխատել ընկերության հետ, քննարկումներ անցկացնել ՀԾԿՀ-ի և Ֆինանսների նախարարության հետ և որոշման նախագիծ ներկայացնել սակագնի պահպանման վերաբերյալ:–0–