Հայտնի է դարձել օրեր առաջ Երևանում ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը

22.09.2016, 15:33
Սեպտեմբերի 19-ին ժամը 08։20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։

Հայտնի է դարձել օրեր առաջ Երևանում ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննիչները պարզել են սեպտեմբերի 19-ին Երևանում Կիևյան կամրջից իրեն ցած նետած երիտասարդի ինքնությունը, հաղորդում է shamshyan.com–ը։

Սեպտեմբերի 19-ին ժամը 08։20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։

Երևանում երիտասարդը ցած է նետվել Կիևյան կամրջից>>

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, քննիչները պարզել են երիտասարդի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Վազգեն Գրիգորյանն է։ -0-