ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Ինչպես հայտնում է
shamshyan.com կայքը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբերը, դատական բժիշկը և ՀՀ ՔԿ քննիչները, ովքեր պարզում են մահացածի ինքնությունը։
«Ինքնասպանություն գործած քաղաքացին մոտ 20-25 երիտասարդ տղա է», - նշվում է հաղորդագրության մեջ։ -0-