Հայտնի է Երևանում քաղաքացու կողմից ինքնահրկիզման փորձի պատճառը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11.09.2017, 11:58
Ո՞րն է Երևանում քաղաքացու կողմից ինքնահրկիզման փորձի պատճառը։
Հայտնի է Երևանում քաղաքացու կողմից ինքնահրկիզման փորձի պատճառը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը` սեպտեմբերի 9–ին, ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։

Ավելի ուշ ԱԻՆ–ը հաղորդեց, որ ինքնահրկիզման փորձը կանխվել է։

Загружается новость ... "Лево"

Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է, հաղորդում է Armlur–ը։

Աղբյուրի տեղեկություններով` նրան նման քայլի է դրդել այն, որ օրերս ինչ-որ մարդիկ քաղաքապետարանի հրահանգով նրան սպառնացել են քանդել իր ավտոտեխսպասարկման կետը:

Եվ այդ օրն արդեն անցել են գործի: Քաղաքացու տունը գտնվում է ավտոտեխսպասարկման կետի երկրորդ հարկում:

Քաղաքացին սպառնացել է, որ եթե ինչ-որ մեկը մոտենա դրան, ինքը ինքնավնասում կանի:

«Թե ովքեր են սպառնացել քաղաքացուն քանդել շինությունը և ինչու, ինչ հիմքով, դեռևս չի հաջողվել պարզել», – նշում է աղբյուրը։

Հայտնի է նաև, որ մի քանի որ առաջ ծնվել է նշված քաղաքացու երեխան, իսկ նրա ավագ որդին ծառայում է Արցախի բանակում:–0–