ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը քաղաքացին Երևանում սպառնացել է, որ կինքնահրկիզվի:
Ինքնահրկիզման վերաբերյալ ահազանգը ստացվել է 16:46-ին:
Ինչպես հայտնել էր ԱԻՆ մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում էր ինքնահրկիզվել:
Загружается новость ...
"Право"
«Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը»,- ասվում է հաղորդման մեջ:
Ժամը 19:06-ին հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ուժերով ինքնահրկիզման փորձը կանխվել է:-0-