438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի դարձավ «Ռոստելեկոմի» ուսանողական ծրագրի հաղթողը

13:47
01 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմ»-ի ամենամյա ուսանողական ծրագրի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 30-ին ընկերության գլխամասային գրասենյակում անցկացված հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։ 

Նախագծին այս տարի մասնակցում էին ընտրական փուլը հաղթահարած 25 ուսանողներ ամենատարբեր բուհերից՝ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Հայ-ռուսականն համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտից։ 

«Ընդհանուր առմամբ այս նախագիծը յուրահատուկ է նրանով, որ բացի մարքեթինգին, վաճառքներին, կոմունիկացիաներին, տեխնիկական հարցերին և կարևոր այլ թեմաների շուրջ գործնական ընդհանուր գիտելիքներից ուսանողներն ընթացքում ծանոթանում են «Ռոստելեկոմ»-ի կորպորատիվ արժեքներին՝ պատասխանատվություն, որակ, նորարարություն, մարդկային վերաբերմունք, այլ, առաքելությանը, աշխատակազմին, հաճախորդների նկատմամբ որդեգրած քաղաքականությանը, ծանոթանում են քեյսերի, որոնք որպես հաճախորդ այլ կերպ կգնահատեին, իսկ այստեղ տեղեկանում են արտաքին աշխարհին ոչ տեսանելի, բայց շատ կարևոր մոտեցումների ու գործելաոճի։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) ընկերության համար սոսկ բառեր չեն և մենք շատ ենք կարևորում դրա յուրաքանչյուր դրսևորում։ Ընդ որում ուսանողներն ու կրթական ծրագրերը ընկերության ԿՍՊ (CSR) հիմնական ու կարևոր ուղղություններից են։ Այս և նման արժեքներն են, որոնց մասին պատմում և ներկայացնում են իմ գործընկերները դասընթացների ընթացքում։ Ուրախ ենք՝ նախագծի արդյունքում մեր անձնակազմ մուտք կգործեն երիտասարդներ, ովքեր ունեն ձգտումներ, թարմ մտքեր ու գաղափարներ, ունեն ձգտումներ, գիտեն՝ ինչպես հասնել սեփական նպատակներին։ Շնորհավորում ենք հաղթողին և բարի գալուստ «Ռոստելեկոմ»», – նշել է «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։                                                              

Ուսանողական ծրագիրն ընդգրկում էր ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ 10-ից ավելի թեմաների շուրջ (սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, աշխատաշուկայի առանձնահատկություններից մինչև օպտիկա, ցանցային լուծումներ և այլ հետաքրքրաշարծ ուղղություններ), գործնական նախագծեր, անհատական ու թիմային աշխատանքներ։ Ուսանողները ներկայացրել էին նաև իրենց առաջարկներն ու լուծումները «Ռոստելեկոմ»-ի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ։ 

Ծրագրի ավարտին հաղթող ճանաչվեց Հայ-ռուսականն համալսարանի Լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Իսաբել Բրոյանը, ով հնարավորություն ստացավ եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը: 

«Սա աննախադեպ հնարավորություն է յուրաքանչյուր ուսանողի համար։ Նախագծի շրջանակներում ուսանողների ձայնը լսելի է դառնում․ կարծում եմ, շատ քիչ ընկերություներ են նման հնարավորություն ընձեռում ուսանողներին ինքնարտահայտման ու սեփական առաջարկները ներկայացնելու համար», —նշեց նախագծի հաղթող Իսաբել Բրոյանը։ 

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողները, ինչպես և նախորդ տարիներին, ևս աշխատանքի առաջարկներ ստացան։ 

Նախագիծն անց է կացվում չորրորդ անգամ և ամեն տարի առնվազն հինգ ուսանող աշխատանքի է անցել «Ռոստելեկոմ» Հայաստանի գրասենյակներում։ Մասնակիցները աշխատում են ՏՏ անվտանգության, ցանցերի նախագծման, վաճառքի, հաճախորդների սպասարկման և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին, մշակույթին և ամենակարևորը՝ աշխանքի անցնելու նման ընկերությունում։ 

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:

«Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: 

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: 

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր: 

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+":–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու