Հայկական գինին գերել է Եվրոպայի լավագույն սոմելյեին (ՎԻԴԵՈ)
06.09.2017,
12:04
Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասն իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ օրերս Երևանում անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետությա նդասընթաց, իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը։
Загружается новость ... "Лево"
«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն, հաղորդում է ՀՀ ԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանկ Թոմասը Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Dynamic Development Group International» կազմակերպության, «TOVMASYAN Exceptional Food and Beverage», «Ֆայնֆուդ» և «Վելֆյուժն »ընկերությունների աջակցությամբ` ՀՀգյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով:–0–