424.11
4.26
393.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում քաղաքացին մեղադրվում է կեղծ շենգենյան վիզա ձևակերպելու և 6500 եվրո հափշտակելու մեջ

17:05
30 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու և կեղծ վիզա ձևակերպելու համար:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա տղամարդուն:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և կեղծ փաստաթուղթ իրացնելու դիտավորությամբ, Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա կազմակերպելու համար ստացել և խարդախությամբ հափշտակել է 6500 եվրո գումար:

Մասնավորապես՝ տղամարդը, տուրիզմով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից առաջարկ է ստացել՝ Երևան քաղաքի 1948թ. ծնված բնակչուհու՝ եվրոպական երկիր մեկնելու նպատակով վերջինիս մուտքի վիզա ստանալու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ:

«Ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել տարեց կնոջը պատկանող 6500 եվրո գումարը, մոլորության մեջ գցելով ՍՊ ընկերության տնօրենին՝ վերջինիցս 2016թ. դեկտեմբերից 2017թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կնոջ կողմից ՍՊ ընկերության տնօրենին վճարված 6500 եվրո գումարը՝ անձնագրում, սակայն, փակցնելով ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1968թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ