ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին, ժամը 11.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Միջոցառմանը կմասնակցեն զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների երեխաները և թոռները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ կունենան մանկական համույթներ, կրկեսային խմբեր, կկազմակերպվի մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում