Հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ

19.08.2016, 20:21
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ:
Հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

2016 թվականի օգոստոսի 18-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում ապօրինի հատվել են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տարածքում գտնվող եղևնի և այլ տեսակի ծառեր՝ բուսական աշխարհին պատճառելով զգալի վնաս:

 - рис.1

Դեպքի առթիվ օգոստոսի 19-ին Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:–0–