Հայտնի է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը
18.08.2018,
15:06
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ամանակացույցը:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին, այս մասին այսօր որոշվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին:
Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ամանակացույցը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է դերասան Հայկ Մարությանի (կարգին Հայկո) թեկնածությունը։-0-