+16
Եղանակը Երևանում
Հայ

Գրիպի հետ կապված իրավիճակը ՀՀ–ում հեռու է համաճարակից

12:36
20 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. / Նովոստի–Արմենիա/. Գրիպի հետ կապված իրավիճակը Հայաստանում հեռու է համաճարակից և նույնիսկ համաճարակային բռնկումից, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Ըստ նրա, Հայաստանը շատ հեռու էր համաճարակից նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ հիվանդանոցներ դիմածների թիվը բարձրակետում էր։

«Մենք միանշանակ շատ հեռու էինք համաճարակային բռնկումից, և համաճարակ հայտարարելու անհրաժեշտություն չկար։ Մենք կանխարգելիչ միջոցառումներ անցկացրինք միայն դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում պարապմունքները դադարեցնելու տեսքով, ինչը բավարար համարեցինք վիրուսի տարածումը կանխելու համար»,– ասաց Մուրադյանը։

Նախարարը նշեց, որ երկրում իրավիճակի զարգացումը հարևան երկրներում շահարկումների առիթներ է տվել, ընդգծելով, որ հայկական ԶԼՄ–ներում իրավիճակի թափանցիկ և հավաստի լուսաբանման շնորհիվ դրանք մնացին շահարկումների մակարդակում։

Նա հայտնեց նաև, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվում սահմանում, որոնք նույնիսկ նկատելի չեն միջին վիճակագրական քաղաքացու համար։

Նախարարը կոչ արեց քաղաքացիներին շարունակել ՍՇՎ–ի տարածումից պաշտպանվելու որոշակի միջոցառումներ կատարել, մասնավորապես, խուսափել սերտ շփումից, հիվանդության դեպքում չանցնել անձնական սերտ շփումների և կանխարգելիչ քայլեր իրականացնել, ժամանակին դիմել բժիշկի։

Մուրադյանը չբացառեց նաև ժողովրդական միջոցների կիրառումը վիրուսների տարածումը կանխելու համար, նշելով, որ դեմ չէ դրանց, «առավել ևս, որ դրանք հաճախ շատ արդյունավետ» են լինում։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, հունվարի 18–ի դրությամբ ՍՇՎ–ով գրանցված 1230 հիվանդներից այս պահին հիվանդանոցում է 982 մարդ, հիվանդանոցում բուժվող երեխաների թիվը 1066–ից կրճատվել է մինչև 890, իսկ 124 հղիներից բժիշկների վերահսկողության ներքո են մնում 94–ը։

Ներկայում Հայաստանում գրանցվել է H1N1 ենթատեսակի գրիպի վիրուսի բարդություններից մահվան 18 դեպք, միաժամանակ, մահացածները տառապել են ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է