Գլխավոր դատախազը մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումները Հայկ Հարությունյանի վերջին խոսքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումները նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերի մասին:
Նշենք, որ սեպտեմբերի 24–ի գիշերը հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։
«Վստահ եմ, որ վկան հայտնել է նման տեղեկատվություն, քանի որ միջադեպին առաջին հերթին արձագանքել են համապատասխան իրավապահ կառույցները: Նրանց կողմից ստացված տվյալներում չկա նմանատիպ տեղեկատվություն: Ընդ որում, դա մի քանի ժամվա հարց է և գոյություն ունի ամբողջական պաշտոնական տեղեկատվություն: Հույս ունեմ, որ հարցը ինքնին կկարգավորվի», - ասաց Դավթյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ԶԼՄ-ի նկատմամբ իրակաացվում են օրենքով նախատեսված գործընթացներ, որոնց մասին կներկայացվի հավելյալ տեղեկատվություն:-0-