440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը նշել է Ղարաբաղյան շարժման գլխավոր ձեռքբերումը

20:42
20 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազատության հրապարակում ավարտվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաքը, որը կազմակերպվել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից։

«Ղարաբաղի» կոմիտեի անդամ, Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժման գլխավոր ձեռքբերումը անկախությունն ու Հայաստանի և Ղարաբաղի անկախության անդառնալիությունն են։

«Ղարաբաղյան շարժումը շատ բան տվեց Հայաստանին և հայերին, սակայն գլխավոր ձեռքբերումը դարձավ հայկական պետականության ձևավորումը», – հայտարարեց նա։ 

ԱԺ նախկին պատգամավոր, «ՀԱԿ» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն իր հերթին նշեց, որ Ղարաբաղյան շարժման հաջողության գատնիքը «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդների նկատմամբ ժողովրդի վստահությունն էր։

1988 թ.-ի փետրվարի 20-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որի ժամանակ ընդունվել է որոշում «Ադրբեջանի ԽՍՀ-ի և Հայաստանի ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդնրի առջև Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ ԼՂԻՄ-ի փոխանցման վերաբերյալ միջնորդության մասին»:

Նստաշրջանը, որն անցկացվեց պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների ակտիվ հակազդեցության պայմաններում, փաստորեն, նախանշեց անկախության համար Լեռնային Ղարաբաղի պայքարը: Սակայն փետրվարի 21–ին Խորհրդային միությոն կոմունիստական կուսակցության կենտկոմի պոլիտբյուրոն ընդունեց որոշում, որն իր էությամբ հակասում էր ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքներին։ Խնդրի քաղաքական լուծումը կենտրոնը փորձում էր փոխարինել սոցիալ–տնտեսական միջոցներով, ինչը հանգեցրեց բնակավայրի բնակչության կատեգորիկ բողոքներին։

Հայաստանում ևս մեծ թափ էր ստանում շարժումն` ի աջակցություն ԼՂԻՄ հայ բնակչության։ Երևանում ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի առաջնորդները կոչ էին անում ուժեղացնել ճնշումը պետական մարմինների նկատմամբ` ԼՂԻՄ–ն Հայաստանին փոխանցելու հարցում հաջողության հասնելու նպատակով։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը