438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

«Գեոպրոմայնինգ»-ը ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով և երեխաներին նվերներներ մատուցելով (ՎԻԴԵՈ)

13:43
28 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Բուրատինոյի ամանորյա արկածները». Ընդհանուր առմամբ ընկերությունը ամանորյա նվերներ հատկացրեց նշված մարզերի 3000 երեխաների։

«Ամանորյա տոների լայնամասշտաբ տոնակատարությունները Գեոպրոմայնինգ-ի համար բազմամյա բարի ավանդույթ են դարձել։ Ամեն տարի Ընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միջոցառումներ է կազմակերպում Վարդենիս, Արարատ, Ագարակ, Մեղրի քաղաքներում և Արարատ գյուղում։ Մենք կարևոր ենք համարում երեխաներին նվիրել թեմատիկ և նպատակաուղղված նվերներ, որոնք կնպաստեն աճող սերնդի զարգացմանը։ Մենք ընտրում ենք ինտելեկտուալ խաղեր։ Արդեն երկար տարիներ առաջատար հրատարակչությունների հետ մշակում ենք գիտա-հանրամատչելի գրքեր, կազմակերպում արտասահմանյան դասական գրողների, ուսուցողական գրականության թարգմանություններ, որոնք էլ նվիրում ենք երեխաներին»,- նշեց «Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001թվականին։ «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր։

Հայաստանում «Գեոպրոմայնինգ»-ին պատկանում են երկու ձեռնարկություններ՝ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» և «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու ձուլման գործարանը։

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները վերջին 10 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, գերազանցում են 505մլն․ԱՄՆ դոլարը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու