Երթևեկի փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոցում (ՍԽԵՄԱ)

16.11.2017, 11:01
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հետիոտնային անցման հատվածում։
Երթևեկի փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոցում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսվում Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հարակից տեղամասի հետիոտնային անցման հատվածում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հարակից տեղամասի հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 - рис.1
 
Փոփոխության արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի նշված չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ հետիոտնային անցումով տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–