Երթևեկի փոփոխություն` Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում

08.09.2017, 21:05
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց  շրջանաձև երթևեկության խաչմերուկում։
Երթևեկի փոփոխություն` Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց   շրջանաձև երթևեկության խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկի փոփոխություն է նախատեսված Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց  շրջանաձև երթևեկության խաչմերուկում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ՃՈ մամուլի ծառայությունը, տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց լուսացույցային օբեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:–0–