Երկուշաբթի` սեպտեմբերի 30–ի առավել ուշագրավ նորությունները

-
Գերբնական ունակություններ ուենցող աղջկա մասին լուրը հաշված րոպեներում տարածվեց ամբողջ աշխարհում։ 22–ամյա Սաթենիկ Ղազարյանի մոտ արցունքների փոխարեն բյուրեղներ են գալիս։ Դա պարզապես անհավատալի է։ ՆՏՎ–ի թղթակիցն այցելել է Հայաստան, որպեսզի անձամբ հավաքի Սաթենիկի բյուրեղյա արցունքներն ու դրանք ուղարկի փորձաքննության։
-
Հայաստանի հավաքականի ավագ և Իտալիայի «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։ «Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել «Լեչեի» դեմ խաղում: Վնասվածքի լրջությունը պարզ կլինի վաղը, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության», – նշվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook–յան էջում։
-
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, երկուշաբթի «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի շրջանակում, հերքեց ռուսական գազի գնի 30%–անոց բարձրացման մասին խոսակցությունները։
-
ԵՏՄ երկրների համար միասնական արժույթի ներդրման հարցը պարբերական շրջանառվում է ինչպես գործարար շրջանակներում, այնպես էլ ԶԼՄ–ներում։ Այդ հարցն այսօր ևս մնում է ակտուալ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մասնակցել հարցմանն ու ներկայացնել ձեր դիրքորոշումը։
-
Բելառուսի նախագահը վստահեցրել էՀՀ վարչապետին, որ Բելառուսը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին և երբեք ընկերություն չի անի այնպիսի պետության հետ, ինչը կդիտարկվի Հայաստանի դեմ: