Լուկաշենկոն Փաշինյանին. դուք իմ լավ ընկերն եք, սակայն Ադրբեջանի նախագահը նույնպես իմ լավ ընկերն է

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երբեք չի փոխվի: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկուշաբթի Երևանում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հայտում է БЕЛТА-ն:
«Ուշադիր հետևում եմ Հայաստանում տիրող իրավիճակին ՝ Բելառուսի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից: Գիտեմ, որ հայերը միշտ լավ են վերաբերվել Բելառուսին», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Բելառուսում շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, մասնավորապես, որ երկու պետությունների ժողովուրդները նման պատմություն ունեն: Երկրների միջև գոյություն ունի ապրանքաշրջանառության ոչ մեծ ծավալ (գրեթե 50 մլն դոլար 2018 թ.), սակայն ժամանակին այն ընդհանրապես չկար:
«Այսօր առևտրաշրջանառության աճի տեմպը կազմում է 140%, դա շատ լավ տեմպ է: Վստահեցնում եմ ձեզ, որ այդպես կլինի նաև հետագայում: Մենք կաջակցենք ձեր բիզնեսին Բելառուսում, և եթե ձեզ հետաքրքիր է մեր բիզնեսը, մենք կգանք ձեզ մոտ, կստեղծենք համատեղ ձեռնարկություններ: Ասում եմ դա նրա համար, որպեսզի դուք չմտածեք, որ մենք փոխել ենք մեր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Անգամ եթե դուք հրաժարվեք համագործակցել մեզ հետ, մենք միևնույն է պնդելու ենք, որպեսզի լինենք շատ մոտ և բարեկամական պետություններ», - հայտարարել է Լուկաշենկոն:
Նա վստահեցրել է Փաշինյանին, որ Բելառուսը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին և երբեք ընկերություն չի անի այնպիսի պետության հետ, ինչը կդիտարկվի Հայաստանի դեմ:
«Այնպես է ստացվել, որ դուք իմ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահի հետ մենք նույնպես լավ ընկերներ ենք: Եվ ի՞նչ ես պետք է այսօր անեմ: Ես շատ լավ վերաբերվում եմ և` Հայաստանին, և` Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք աշխատել ի շահ Հայաստանի», - ասել է Լուկաշենկոն:
Նա հավել է, որ, հնարավոր է, անդրադարձել է ոչ դիվանագիտական թեմային, որը պետք չէր բարձրացնել, սակայն նա չի ցանկանում, որպեսզի Բելառուսի և Հայաստանի ղեկավարությունների միջև լինեն որևէ բացթողումներ:
«Դա ուղղակի խոսակցություն չէ: Ցանկանում եմ ասել, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ, մեր հարաբերությունները միշտ կլինեն եղբայրական», - նշել է Բելառուսի նախագահը:
«Մենք բավականաչափ իմաստություն, քաջություն և կամք ունենք լուծելու բոլոր խնդիրները այնպես, որպեսզի բարեկամությունն ու եղբայրությունը մեր ժողովուրդների միջև զարգանա», - վսահեցրել է Հայաստանի վարչապետը:-0-