Երկուշաբթի` սեպտեմբերի 23–ի առավել ուշագրավ նորությունները

24.09.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 23–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Երկուշաբթի` սեպտեմբերի 23–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 23–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

  • Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որը նա արել էր աշխատանքից ազատման օրը։

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը «այսպես թե այնպես տեղի է ունենալու»:

  • Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: 2020 թվականից սկսած մեկնարկելու է ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: