Արցախում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է

23.09.2019, 10:42
Արցախում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է:
Արցախում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջԴեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ 

«Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան», – նշել է Հովհաննիսյանը։–0–