Երեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
19.09.2018,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները։
- Երևանը 2800–ամյակի նախաշեմին մնացել է առանց գլխավոր ճարտարապետի. Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում այցելել է առաջնագիծ։ Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ նշել է, որ ունեցել է շատ կարևոր քննարկումներ` կապված առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ «Չնայած ընդհանուր առմամբ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց այն կարելի է համարել կայուն և վերահսկելի», – նշել է ՀՀ վարչապետը։ Միաժամանակ, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեսանյութ է հրապարակել`նշելով, որ Արցախում շրջում էին և հանկարծ իրենց մեքենայի դիմաց դուրս են եկել երկու սիրուն արջուկներ։
- Սեպտեմբերի 21–ին անկախության 27-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն Երևանում ու հանրապետության ամբողջ տարածքում։ Միաժամանակ, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի խոսքով, անկախության օրը կդադարեցվի երթևեկությունը Երևանի կենտրոնում։–0–