ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ (ՖՈՏՈ)
18.09.2018,
21:05
ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, հաղորդում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Загружается новость ... "Лево"
«Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


