Երևանը 2800–ամյակի նախաշեմին մնացել է առանց գլխավոր ճարտարապետի

18.09.2018, 15:41
Երևանը 2800–ամյակի նախաշեմին մնացել է առանց գլխավոր ճարտարապետի:
Երևանը 2800–ամյակի նախաշեմին մնացել է առանց գլխավոր ճարտարապետի

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։ 

«Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով,  «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով`
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից», – նշված է հրամանում։ 

Բարսեղյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թ.–ից։ 

Երևանի օրը նախատեսվում էր տոնել սեպտեմբերի 23–30–ը, սակայն հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունները` տոնակատարության ամսաթիվը տեղափոխվել է հոկտեմբերի 20–21–ին։–0–